Բավ է պառակտվել
01-04-2015 11:23

Ֆրանսիան մտադիր է ԵՄ-ին փոխանցել ՌԴ-ի համար նախատեսված «միստրալները». աղբյուր

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ֆրանսիան մտադիր է Ռուսաստանի համար նախատեսված «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիր նավերը փոխանցել Եվրամիությանը: Առաջին միստրալը պետք է փոխանցվի մայիս ամսին և տեղափոխվի Ռիգա: «Այդ երկու ռազմական նավերի մատակարարումը պատմական քայլ է հանդիսանում ԵՄ-ի համատեղ պաշտպանական քաղաքականության ստեղծման հարցում», - հայտարարել է աղբյուրը, մեջբերելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինիի խոսքերը: Ֆրանցիան առայժմ չի արձագանքել տվյալ տեղեկությանը: Փարիզը առ այսօր նման նախագծեր չի բարձրաձայնել: 

«Միստրալ»-ը (Mistral) Ֆրանսիայում արտադրված դեսանտային ուղղաթիռակիր է: Ֆրանսիացիները բնորոշում են «Միստրալ» տեսակի նավերը որպես դեսանտահրամանատարական նավեր (bâtiment de projection et de commandement): Ուղղաթիռակիրը ունի երկու գերխնդիր՝ իջեցնել դեսանտի ուժերը և միջոցները և կատարել խմբի կառավարման, նավերի կամ տարատեսակ ուժերի միավորման գործառույթները: