Բավ է պառակտվել
15-01-2018 12:25

Ֆրանսիացիները ՌԴ-ից պահանջում են մարել ցարական պարտքերը

Ֆրանսիայի մոտ 400 հազար քաղաքացիներ դիմել են ռուսական փոխառությունների Միջազգային դաշնային ասոցիացիային, պահանջելով վերադարձնել պարտքերը, որոնք չեղարկվել են 1918 թվականին՝ Վլադիմիր Լենինի հրամանագրով:

Արդյունքում, 15 միլիարդ ֆրանկը (ներկայումկս համարժեք է 53 միլիարդ Եվրոյին), որը XIX դարի երկրորդ կեսին ներդրվել են ռուսական երկաթուղային ընկերություններում, այդպես էլ չեն վերադարձվել:
Պարտքի վճարումից հրաժարվելու արդյունքում «սնանկացել են ռուսական պարտատոմսերի հարյուր հազարավոր սեփականատերեր»:
Ներկայումս չեղարկված պարտքը վերադարձնել են պահանջում ռուսական պարտատոմսերի սեփականատերերի ժառանգները:

Ինչպես գրում է RFI-ը, հույս չկա, որ Մոսկվան կմարի պարտքը, քանի որ 1997 թվականին Մոսկվան Փարիզի հետ կնքել է համաձայնագիր, ըստ որի ռուսական կողմը փակված ցարական պարտքի հաշվին է վճարել 330 միլիոն Եվրո:
Սակայն, պարտատոմսերի տերերը հարցը լուծված չեն համարում, քանի որ «Ռուսաստանն իրեն սնանկ չի հայտարարել» և « պետական պարտքը վաղեմության ժամկետ չունի», ասել է ասոցիացիայի նախագահ Էրիկ Սանիտասը:

2017 թվականին Ռուսաստանը մարել է ԽՍՀՄ պարտավորությունների մեջ մտնող վերջին պարտքը՝ Բոսնիային և Հերցեգովինային վճարելով 125,2 միլիոն դոլար: