Բավ է պառակտվել
25-11-2020 18:47

Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է Ղարաբաղից դուրս բերել սիրիացի վարձկաններին

Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է քաղաքականության իրական փոփոխություն, մասնավորապես՝ “սիրիացի վարձկանների դուրսբերում” Լեռնային Ղարաբաղից, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրաինը։

“Մի քանի օր շարունակ նկատել եմ որոշ փոփոխություններ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների տոնայնության մեջ․․․Սակայն ելույթների փոփոխույթյունները բավարար չեն, անհրաժեշտ են գործողություններ, քաղաքականության փոփոխության իրական ապացույցներ”,- ասել է Լե Դրիանը Ֆրանսիայի Ազգային ժաղովի միջազգային հարցերով կոմիտեի նիստի ժամանակ։

“Գործողություններից մեկը, որը մենք ակնկալում ենք Թուրքիայից, սիրաիացի վարձկանների դուրսբերումն է, որոնք նրա նախաձեռնությամբ տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում”-, ընդգծել է նախարարը։

Նա միաժամանակ նշել է, որ դեկտեմբերին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում հետևություններ կարվեն Թուրքիայի հարցի շուրջ՝ ելնելով արդիական իրավիճակից։

Հոկտեմբերին ԵՄ գագաթնաժողովին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ թուրքական Գաետզիանթեփ քաղաքով 300 սիրիացի զինյալ է տեղափոխվել Բաքու։