Բավ է պառակտվել
03-09-2021 17:15

Ֆրանսիան հետաքրքրված է քննարկել իրավիճակն Աֆղանստանում Ռուսաստանի և Չինաստանի հետ․ ԱԳՆ ղեկավար

Ֆրանսիան շահագրգռված է Ռուսաստանի և Չինաստանի հետ երկխոսություն վարել Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ասել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը Le Figaro թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ Ֆրանսիան «կարող է ունենալ համընկնող շահեր, այն է՝ ապահովել, որ Աֆղանստանը չդառնա ահաբեկիչների հենակետ»: «Հետևաբար, մենք պետք է փորձենք երկխոսություն հաստատել այս երկու երկրների հետ, մասնավորապես՝ ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդում», - ասել է նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

Լե Դրիանի խոսքով՝ «Աֆղանստանի իրավիճակից առավել շատ օգուտ քաղող երկիրը Պակիստանն է»: «Թալիբների վերադարձը Պակիստանին թույլ տվեց ձեռք բերել ռազմավարական մեծ խորություն իր շահերն իրագործելու համար, այդ թվում՝ Հնդկաստանի հետ հարաբերություններում», - պարզաբանեց Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Ինչպես ասել է Լե Դրիանը, Ֆրանսիան «Պակիստանից կպահանջի աջակցել ահաբեկչության դեմ պայքարում»:

«Անհրաժեշտ է լուծել նաև Աֆղանստանին հարակից երկրներում առաջանալիք մարդկային հոսքերի հետ կապված խնդիրները», - կարծում է նախարարը: - Ըստ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կանխատեսումների՝ հարևան երկրներ մարդկային հոսքերի թիվը կարող է հասնել ընդհանուրը մինչև 500,000-ի»։

Ապրիլի 14 -ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանում օպերացիան ավարտելու իր որոշման մասին: Դրանից հետո թալիբները լայնածավալ գործողություններ սկսեցին երկրում վերահսկողություն հաստատելու համար և օգոստոսի 15-ին առանց մարտերի մտան Քաբուլ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին լքեց երկիրը: Հանրապետության փոխնախագահ Ամրուլա Սալեհն իրեն հայտարարեց պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և կոչ արեց զինված դիմադրության Փանջշիր նահանգում, որը գլխավորեց դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի (1953-2001) որդին՝ Ահմադ ՄԱսուդը։ Մինչև օգոստոսի 31-ն արևմտյան երկրներն ավարտեցին իրենց քաղաքացիների և նրանց արակցություն ցուցաբերած աֆղանցիների տարհանումը հանրապետությունից: