Ֆրանսիայի սենատոր Վալերի Բուայեն հայտարարել է, որ այս շաբաթ փաստաթուղթ կշրջանառի Սենատում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու վերաբերյալ։
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի առաջխաղացմանը դեմ լինել, նույն է թե դեմ լինել թուրքական իսլամի տարածմանը Եվրոպայում:Այս շաբաթ պատրաստվում եմ Սենատում ելույթ ունենալ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ճանաչման և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու անհրաժեշտությունը»,-գրել է Բուայեն թվիթերում։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը, ելույթ ունենալով Սենատում ընդգծել է, որ օտարերկրյա միջամտությունը, մասնավորապես, Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղում անթույլատրելի է և միայն խթանում է այդ սրումը։ Միաժամանակ, նախարարը նշել է, որ Ֆրանսիան որպես միջնորդ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետք է շարունակի անկողմնակալ դիրքորոշում պահպանել Ղարաբաղի հարցում։