Բավ է պառակտվել
16-10-2020 00:13

Լիբիայի ազգային բանակի գեներալ Ահմեդը հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան

Լիբիայի ազգային բանակի գեներալ Ահմեդ ալ-Մեսմարին հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գեներալն այդ մասին ասել է «Sky news Arabia»-ի եթերում:

«Թուրքիայի կողմից «Միտիգա» և «Միսուրաթա» օդանավակայաններով հազարավոր սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներ են տեղափոխվել Լիբիա: Իսկ հիմա Թուրքիան օգտագործում է այս օդանավակայանները լիբիացի, սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու համար»,- ասել է Ահմեդ ալ-Մեսմարին: