Բավ է պառակտվել
16-08-2014 15:47

Գերմանական հետախուզությունը տարիներ շարունակ լրտեսում է Թուրքիային

Գերմանական BND հետախուզական ծառայությունը տարիներ շարունակ լրտեսում է ՆԱՏՕ-ում Գերմանիայի գործընկեր Թուրքիային, գրում է Deutsche Welle-ն:
Լրտեսման ենթակա երկրների ցուցակում, որը Գերմանիայի կառավարությունը թարմացնում է յուրաքանչյուր չորս տարին մեկ, Թուրքիան հայտնվել է 2009 թվականից:
Ըստ աղբյուրի՝ BNC-ն նաև առնվազն մեկ անգամ գաղտնալսել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսային բանակցությունները: Այդ խոսակցությունը, որը Քերին իրականացրել է արբանյակային կապի միջոցով, Գերմանիայի մոտ, հավանաբար պատահականորեն է հայտնվել՝ Մերձավոր Արևելքում տեղակայված BND-ի մոնիթորինգային ցանցի միջոցով:
Մեկ տարի առաջ նույն այս ցանցը ֆիքսել էր նաև այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հետ: