Բավ է պառակտվել
12-07-2017 15:53

Անտարկտիդայից հսկայական սառցաբեկոր է պոկվել

 

Անտարկտիդայի հարավ –արևմուտքում պոկվել է երբևէ արձանագրված աենախոշոր սառցաբեկորը, այս մասին հայտնում է «BBC»-ն:
Իրադարձությունն անսպասելի չի եղել: Գլացիոլոգները (սառցե բնական ծածկույթի մասնագետները) գիտեին, որ դա վաղ թե ուշ տեղի է ունենալու: Լարսենի հսկա սառցաբեկորի վրա առաջացած մեծ ճաքի բացվածքին մասնագետները հետևել են տասը տարուց ավելի: «Լարսեն С» սառցալեռան անջատման գործընթացը սկսվել էր Անտարկտիդայի արևմտյան հատվածում՝ 2014 թվականին:
Լարսենի սառցալեռը բաղկացած էր երեք խոշոր սառցաբեկորներից՝ «Լարսեն A», «Լարսեն B» և «Լարսեն С»: Այժմ պոկվել է վերջին կտորը՝ «Լարսեն С»-ն: Հունիսին նրա ճեղքը սառցաբեկորի եզրից հասել էր 13 կմ-ի:
2014 թվականից սառցե լեռը ուշադրության տակ վերցրած Բրիտանական Project MIDAS հետազոտական խմբի մասնագետները կանխատեսում էին, որ սառցաբեկորը կպոկվի ամենամոտ ժամանակներս:
Այժմ ազատ «նավարկության» է դուրս եկել մետ 200մ. հաստություն և մոտ 6 հազար քառ. կմ. չափս ունեցող հսկայական սառցաբեկոր (հավասար է երկու Մոսկվայի չափսին ):
Սակայն, ինչպես հաղորդվում է, այն հեռու չի գնա, գիտնականները ուշիուշով կհետևեն նրան:
Գիտնականները կարծում են, որ բեկորի անջատմանը նպաստել են կլիմայական փոփոխությունները: Վերջին 50 տարիներին Անտարկտիդայի հարավ-արևմուտքում, Անտարկտիդայի թերակղզում ջերմաստիճանը բարձրացել է 2,5 °C-ով: