Բավ է պառակտվել
05-11-2014 12:35

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն հրաժարական է տվել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը: 
Արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ իր հետ միասին իրենց պաշտոններից հեռանում են նրա տեղակալներ Դավիդ Զալկալիանին, Թամար Բերուչաշվիլին, Լևան Գուրգենիձեն և Դավիդ Ջալագանիան: 
Նախարարը նաև հայտարարել է երկրում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի շարքերից դուրս գալու մասին: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, ով հանդիսանում է պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի թիմի անդամը, այսօր արտակարգ հայտարարությամբ հանդես կգա: