Բավ է պառակտվել
17-08-2021 10:06

Չինաստանի արտգործնախարարը կարծում է, որ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է պաշտպանեն իրենց օրինական շահերն Աֆղանստանում

Չինաստանը և Ռուսաստանը պետք է պաշտպանեն իրենց օրինական շահերն Աֆղանստանում, աջակցեն միմյանց և նպաստեն, որպեսզի «Թալիբան» շարժումը ստանձնի Աֆղանստանում ՌԴ-ի և ՉԺՀ-ի հաստատությունների անվտանգության պատասխանատվությունն: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին:

«Իրավիճակն Աֆղանստանում կտրուկ փոխվել է: <->։ Նոր իրավիճակում Չինաստանին և Ռուսաստանին անհրաժեշտ է ամրապնդել ռազմավարական կապերն ու համագործակցությունը»,- նրա խոսքերնէ մեջբերել երեքշաբթի ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Նախ, պաշտպանել ՉԺՀ-ի և ՌԴ-ի օրինական շահերն Աֆղանստանում, ժամանակին կապ հաստատել ըստ իրավիճակի, միմյանց փոխադարձ աջակցություն ցուցաբերել, նպաստել, որպեսզի «Թալիբանը» պատասխանատվություն ստանձնի, պատշաճ կերպով ապահովի ՌԴ-ի և ՉԺՀ-ի քաղաքացիների, հաստատությունների և կազմակերպությունների անվտանգությունն Աֆղանստանում»,- մեջբերվում է ԱԳՆ պաշտոնական կայքում:

Վան Ին նաև նշել է, որ Աֆղանստանի նոր քաղաքական ռեժիմը պետք է հստակ սահմանագիծ տանի տարբեր միջազգային ահաբեկչական ուժերի հետ, զսպի և պայքարի ահաբեկչական ուժերի դեմ, որպեսզի Աֆղանստանը կրկին չդառնա «ահաբեկչական և ծայրահեղական ուժերի հավաքատեղի»: Բացի այդ, արտգործնախարարը կարծում է, որ Չինաստանը և Ռուսաստանը պետք է համոզեն թալիբներին վարել խաղաղ և բարեկամական արտաքին քաղաքականություն, ինչպես նաև չափավոր և զուսպ քաղաքականություն՝ կրոնական հարցերում։

«Անհրաժեշտ է խթանել «Թալիբանին» չափավոր և զուսպ քաղաքականություն վարել կրոնական հարցերում, աշխատել բոլոր կողմերի հետ` բաց և ներառական քաղաքական կառույց ձևավորելու, խաղաղ և բարեկամական արտաքին քաղաքականությանը հավատարիմ մնալու համար, հատկապես` խաղաղ գոյակցել հարևան երկրների հետ, նպաստել Աֆղանստանի վերականգնմանը և զարգացմանն»,- ասել է Վանգ Ին:
Նա նշել է, որ Արևմուտքի որոշ ուժերի՝ Չինաստանի և Ռուսաստանի միջև «սեպ խրելու» փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվի: «Արևմուտքի որոշ ուժեր փորձում են սեպ խրել մեր երկրների միջև: Նման գործողությունները երբեք հաջողությամբ չեն պսակվի», - շեշտել է ՉԺՀ ԱԳՆ ղեկավարը:
«Կողմերը պետք է շարունակեն ամրապնդել բարձր մակարդակի շփումները, խորացնել փոխադարձ քաղաքական վստահությունը, զարգացնել ռազմավարական համագործակցությունն»,-ասել է Վան Ին: Նրա խոսքերով, «Չինաստանը և Ռուսաստանը իսկապես հուսալի, վստահելի և անփոխարինելի ռազմավարական գործընկերներ են»:

«Թալիբան» շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին առանց մարտական գործողությունների մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, որ հրաժարական է տվել արյունահեղությունը կանխելու համար և լքել է երկիրը: Արևմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին և դեսպանւթյունների աշխատակիցներին: