Բավ է պառակտվել
27-01-2023 11:52

Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության պետը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակում է տեղի ունեցել, մահացել է դիվանագիտական ​​առաքելության անվտանգության ծառայության պետը, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Հարձակումը տեղի է ունեցել 8:30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 7:30), հարձակվողը զինված է եղել Կալաշնիկով ինքնաձիգով։ «Հարձակումը կանխելիս վիրավորվել են նաև դեսպանատան երկու պահակները։ Նրանց վիճակը բավարար է։ Այս դավադիր հարձակումը ներկայումս գտնվում է հետաքննության փուլում»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Մահացածի անունը Օրխան Ասկերով է, նա ղեկավարել է Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանության անվտանգության ծառայությունը, գրում են Trend գործակալությունը և 1News պորտալը։ Հարձակվողը ձերբակալվել է, հաղորդում է APA գործակալությունը։

Ադրբեջանի դեսպանատունը գտնվում է Թեհրանի հյուսիսային հատվածում՝ Ռոստովանի փողոց, տուն 16 հասցեում։