08-06-2026 21:43

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են «Միջին միջանցքի» և «Զանգեզուրի միջանցքի» թեմաները

Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման շրջանակում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են «Միջին միջանցք» տրանսպորտային երթուղու զարգացման հեռանկարները։ Այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները։

Բայրամովի խոսքով՝ հանդիպման ընթացքում մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նշանակությանը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ, որը դիտարկվում է որպես նշված տրանսպորտային նախաձեռնության կարևոր բաղադրիչ։

Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ հանդիպման ընթացքում դրական գնահատական է տրվել նաև Թուրքիայում ընթացող Կարս–Իգդիր–Դիլուջու երկաթուղային գծի շինարարությանը, որը կարևոր դեր կարող է ունենալ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման գործում։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Երևանում է. ԱԳՆ-ն հաստատում է այցը
Ադրբեջանի դեսպան. ՀՀ Սահմանադրությունը մնում է խաղաղության գլխավոր խոչընդոտը
Պայքար քաղցրահամ ջրի համար. տեխնոլոգիաներն ընդդեմ դեֆիցիտի - Gisher News
Սկանդինավյան ֆենոմեն. ինչո՞ւ են Դանիան և Իսլանդիան ամենաերջանիկ երկրներն աշխարհում - Gisher News
Խամենեի. ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական պարտություն են կրել Իրանից և վարում են հիբրիդային պատերազմ