Բավ է պառակտվել
07-04-2021 12:06

ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ սահմանված այն պատժամիջոցները, որոնք հակասում են միջուկային պայմանագրին․ Պետդեպ

Ամերիկյան վարչակազմը պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը, բայց կոչ է անում Թեհրանին հրաժարվել Վաշինգտոնին ներկայացվող նմանատիպ ծայրահեղական պահանջներից։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է երեքշաբթի ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է մեղմացնել պատժամիջոցները։ Խոսքը ԳՀՀԾ-ին (Իրանի միջուկային խնդրի կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր՝ ծան․ ՏԱՍՍ-ի)»,- ասել է արտաքին հարաբերությունների գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։ Նա մեկնաբանել է ԳՀՀԾ շուրջ Վիենայում մեկնարկած հանդիպումները։
«<․․․>Մաքսիմիլիստական պահանջները մեզ ոչ մի տեղ չեն հասցնի։ Մենք գտնվում ենք Վիենայում քննարկելու, թե ինչպիսի քայլեր կարող են ձեռնարկվել [ԳՀՀԾ դրույթները] երկուստեք (այսինքն՝ ԱՄՆ և Իրանի կողմից, ծան․ ՏԱՍՍ-ի) իրականացնելու համար»,- ասել է Փրայսը այն առնչությամբ, որ Իրանը պնդում է Վաշինգտոնի կողմից բոլոր պատժամիջոցների վերացման վրա։

«Մենք կառուցողական չենք համարում, - շեշտել է դիվանագետը,- ԱՄՆ-ին ուղված կոչերը անել միակողմանի կամ հաշտվողական քայլեր, որոնց Իրանը չի պատասխանում»։ «Մենք, Վիենայում գտնվող թիմն, ուշադրությունը կենտրոնացնում է այն բաների վրա, ինչը կառուցողական և խելամիտ կլինի ցանկալի վերջնական նպատակին, այն է՝ [ԳՀՀԾ-ի]՝ երկուստեք իրականացմանը հասնելու համար»,- նշել է Փրայսը։

«Կարծում եմ, ըստ էության, կարող ենք բացառել մաքսիմիլիստական պահանջները, որ ԱՄՆ-ն առաջինն ամեն ինչ անի, որից հետո նոր Իրանն, իր հերթին, կսկսի գործել»,- կրկնել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը։ «Չեմ կարծում, որ որևէ մեկին թվում է, որ նա կենսունակ առաջարկ կարող է համարվել»։ Ըստ դիվանագետի ներկայացրած տեղեկատվության, ԱՄՆ-ն Վիենայում սպասում է միջուկային պայմանագրի պայմանների լիարժեք պահպանմանը վերադառնալու «կառուցողական առաջարկների»։

Շահերի համընկնում

Բացի այդ, նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի շահերը համընկնում են Իրանի կողմից միջուկային ծրագրերի զարգացման շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում: «Իրականում, երբ խոսքը վերաբերում է մեր (ամերիկյան - ՏԱՍՍ), ինչպես նաև Մոսկվայի և Պեկինի շահերին, դրանք շատ ոլորտներում համընկնում են։ Անշուշտ, Իրանի շարժումը միջուկային զենքի ստեղծման, Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ուղղությամբ չի պատասխանում ոչ Մոսկվայի, ոչ Պեկինի շահերին», - համոզված է դիվանագետը:

«Սկզբունքորեն և ռազմավարական առումով մենք խոսում ենք այն տարածքի մասին, որտեղ մենք (ԱՄՆ – ծան․ ՏԱՍՍ-ի) իրականում համընկնող շահեր ունենք Մոսկվայի և Պեկինի հետ: նրանք ի սկզբանե «հինգ պլյուս» խմբում էին, ձգտում էին ԳՀՀԾ-ի պայմանների կատարմանը։ Եվ մենք նրանց դիտարկում ենք որպես այս բավականին նեղ ջանքերի գործընկերներ», - ասել է Փրայսը:

Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն դեռևս հետևելու է Իրանի դեմ պատժամիջոցների պահպանմանն, այսինքն՝ միջոցներ է ձեռնարկելու այն պետությունների դեմ, որոնք անտեսում են այդ սահմանափակումները:

ԱՄՆ-ը չի ակնկալում Թեհրանի հետ ուղղակի բանակցություններ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ խորհրդատվությունների շրջանակներում, հավելել է Փրայսը: Նրան խնդրել են մեկնաբանել հանդիպումները ԳՀՀԾ-ի շուրջ իրավիճակի քննարկումներին նվիրված հանդիպոմները Վիեննայում։

«Վիեննայում խորհրդակցությունները, նույնիսկ եթե մենք ուղղակիորեն չենք բանակցում Իրանի հետ, ողջունելի քայլ է, ինչպես մենք ասացինք, դա կառուցողական քայլ է, դա պոտենցիալ օգտակար քայլ է: Մենք ձգտում ենք պարզել, թե Իրանը ինչի է պատրաստ որպեսզի վերադառնանք 2015-ի համաձայնագրով նախատեսված ԳՀՀԾ խիստ սահմանափակումներին, և, արդյունքում, ինչ միգուցե ստիպված լինենք անել, որպեսզի վերադառնանք համապատասխանությանը [այս համաձայնագրին]», - ասել է դիվանագետը:

«Կլինեն կոշտ բանակցություններ: Մենք գիտենք, որ դժվար խորհրդակցություններ են սպասվում, բայց, կրկին, սա դրական քայլ է, քանի որ այն թույլ է տալիս մեզ առաջ շարժվել այն, մեր կարծիքով՝ միակ ճանապարհով, ինչի մասին խոսել է [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենն», ընդգծել է Փրայսը։

Իրավիճակը ԳՀՀԾ- ի շուրջ
Երեքշաբթի Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկեց Իրանի և ԳՀՀԾ-ի հինգ այլ անդամների ՝ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի Միացյալ հանձնաժողովի այս տարվա առաջին առերես հանդիպումը: Բացի այդ, Վիեննա է ժամանել Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մելին: Հանդիպման մասնակիցները քաղաքական տնօրենների մակարդակով քննարկում են ԳՀՀԾ-ի դրույթներին լիարժեք համապատասխանությանը վերադառնալու հարցերը: Հանդիպման նպատակն է սահմանել փորձագիտական երկու խմբի՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման և Թեհրանի միջուկային պարտավորությունների կատարման հարցերով հետագա աշխատանքային խնդիրները։

Ինչպես պարզաբանել է Փրայսը, Մելին «այս շաբաթվա առնվազն զգալի մասը կանցկացնի Վիեննայում»: «Ես վստահ չեմ, որ նա [Վաշինգտոն] հետադարձ տոմս ունի: Նրա աշխատանքային գրաֆիկը, ինչպես և մեր բանակցային թիմի մյուս անդամների ժամանակացույցը ճկուն կլինի», - խոստացել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավարը:

ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում կայացրեց դուրս գալ ԳՀՀԾ-ից: Այս համաձայնագիրը Իրանի հետ ստորագրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի կողմից 2015 թվականին։ Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս ակնարկել է ԳՀՀԾ-ին վերադառնալու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին։ Այնուամենայնիվ, ամերիկյան կառավարությունը դեռևս որևէ նշանակալի քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 2-ին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել է, որ ԳՀՀԾ-ն քննարկման ենթական չէ, և դրա պահպանման միակ միջոցը Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումն է: Այնուամենայնիվ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մարտի 10-ին պնդում էր, որ Վաշինգտոնը կթուլացնի Իրանի նկատմամբ սահմանափակումները միայն նրա՝ ԳՀՀԾ վերադառնալուց հետո: