Բավ է պառակտվել
31-03-2021 17:43

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Թուրքիայի մասնակցությունը պատերազմին և նշել ապօրինի մահապատիժնեի փաստը

ԱՄՆ–ն պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունը 2020թ.–ի Արցախյան պատերազմին։ Այս մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հրապարակված Աշխարհում մարդու իավունքների մասին ամենամյա զեկույցի` Հայաստանին վերաբերող գլխում։
Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը 1994թ.–ից Արցախի կողմից վերահսկվող չորս հարակից տարածքների նկատմամբ, նոյեմբերի 9–ին Ռուսաստանի միջնոդրությամբ գրանցված հրադադարի արդյունքում Ադրբեջանին վերադարձվեցին ևս երեք շրջաններ, ինպես նաև տարածաշրջանում տեղակայվեցին ռուս խաղաղապահները։

Զեկույցում նաև ասվում է, որ «1995թ.–ից Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը միջազգային միջնորդության առարկա է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»։
Նշվում է նաև, որ Արցախում 44 օր տևած ինտենսիվ մարտերի ընթացքում ստացվում էին հավաստի տեղեկություններ ապօրինի սպանությունների, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում մահապատիժների և զոհերի մասին։