Բավ է պառակտվել
01-03-2016 09:59

ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին՝ խուսափել Թուրքիա այցելելուց

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին, անվտանգության նկատառումներից ելնելով, զերծ մնալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններ այցելություններից:  Պետքարտուղարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Միջազգային և տեղական ահաբեկչական խմբավորումների՝ հեզտհետե սաստկացող ահաբեկչական հարձակումների սպառնալիքների պատճառով ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին՝ զերծ մնալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում ճանապարհորդելուց»: Հայտարարությունում նաև նշվում է, որ ահաբեկիչները որպես թիրախ են ընտրում զբոսաշրջիկների նախընտրած տարածքները, ԱՄՆ-ին պատկանող կառույցների շենքերը, ոստիկանական բաժանմունքները, տեղական իշխանություններին պատկանող այլ կառույցներ: Ուստի Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում՝ լինել զգուշավոր, հեռու մնալ Սիրիայի սահմանից, մարդաշատ վայրերից, զբոսաշրջային կենտրոններից: