Քենիա պաշտոնական այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սելֆի է արել փղիկի հետ: Լուսանկարը տեղադրված է Քերիի թվիթերյան էջում:
Լուսանկարն արվել է Նայրոբիի Ազգային պարկում՝ Դևիդ Շելդրիքի անվան որբ փղերի ապաստարանում: Ջոն Քերին այցով Քենիա է ժամանել մայիսի 3-ին: Նա պատրաստվում է իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ բարձրացնել այդ երկրում մարդու իրավունքների, անվտանգության և ահաբեկչության հարցերը: