Բավ է պառակտվել
30-10-2020 13:17

ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է դատապարտի այդ զազրելի գործողությունները. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերի իր էջում դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության գոտում իրականացվող բռնությունները և դրանք որակել է ռազմական հանցագործություն․

«Ադրբեջանական ուժերի կողմից ռազմական հանցագործությունները շարունակում են աճել։

Ադրբեջանը գնդակոծել է COVID-19 հիվանդների բուժման համար օգտագործվող ծննդատունը, պատմական եկեղեցին և Արցախի բազմաթիվ այլ կառույցներ: ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է դատապարտի այդ զազրելի գործողությունները»,- գրել է նա։
Արմիեն Գևորգյան