Բավ է պառակտվել
03-10-2020 21:28

BBC. Սիրիական խմբավորումները 1200 մարդ են ուղարկել Ադրբեջանին օգնելու համար, նրանցից առնվազն 64-ն արդեն զոհվել են

Մեծ Բրիտանիայում գտնվող Մարդու իրավունքների սիրիական դիտարանը մոնիթորինգ է իրականացնում նաև ղարաբաղյան հակամարտության գոտում գտնվող սիրիացի վարձկանների նկատմամբ:

Կազմակերպությունը պնդում է, որ Սիրիայում թուրքամետ խմբավորումներն անցած շաբաթվանից 1200 մարդ են ուղարկել Ադրբեջանին օգնելու (մինչ այդ պնդում էր, որ 850): Եվ նրանցից առնվազն 64-ն արդեն մահացել է, ընդ որում նվազագույնը 36-ը՝ վերջին 48 ժամվա ընթացքում, հայտնում է France-Presse-ը։