Բավ է պառակտվել
02-04-2019 13:55

Վրաստանը սահմանել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման լիակատար արգելք

Վրաստանի իշխանությունները երկուշաբթի օրվանից սահմանել են պոլիէթիլենային տոպրակների օգտագործման, արտադրության, ինչպես նաև ներկրման լիակատար արգելք։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսույթան նախարարության մամլո ծառայությունից։

“Այսօրվանից արգելվում է պոլիէթիլենային տոպրակների իրացումը, ինչպես նաև դրանց տեղական արտադրությունը և ներկրումը”․- ասել է մամլո ծառայության աշխատակցուհին։

Ըստ գերատեսչության տվյալների, առաջին անգամ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի, արտադրության կամ ներմուծման փաստն արձանագրելու դեպքում իրավապահ մարմինների աշխատակիցները նկատողություն կտան, իսկ խախտումը կրկնվելու դեպքում կտուգանեն 500 լարիով (ավելի քան 185 դոլար)։ Եթե տուգանվելուց հետո քաղաքացին շարունակի տոպրակներ վաճառել, արտադրել կամ ներմուծել՝ տուգանքի չափը կկրկնապատկվի, կազմելով 1000 լարի (ավելի քան 371 դոլար)։

Փոխարենը, երկրի իշխանություններն առաջարկում են բնակիչներին անցնել կենսաքայքայվող տոպրակների, որոնք պոլիէթիլենից արագ են քայքայվում և ավելի քիչ վնաս հասցնում շրջակա միջավայրին:

Վրաստանի իշխանությունները պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարը սկսել են 2018 թ. նոյեմբերին: Այն ժամանակ արգելվել էին 15 միկրոնից պակաս հաստությամբ տոպրակները: