Բավ է պառակտվել
15-09-2021 12:22

Գուտերիշը կոչ է արել վերջ տալ հակամարտություններին և կենտրոնանալ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա

Միջազգային հանրությունը պետք է միավորվի նոր մարտահրավերների առջև, կարևոր է միասին կենտրոնանալ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի վրա: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ բացելով Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը:

«Մենք հանդիպում ենք մեծ մարտահրավերի և պառակտումների, հակամարտությունների և կլիմայի փոփոխության, աղքատության և անհավասարության խորացման ժամանակ: Համաճարակը շարունակում է սպառնալ կյանքերին, կյանքի պայմաններին և ապագային: Այս մարտահրավերներին ավելանում են մեր աշխարհին սպառնացող պառակտմանը, բաժանումը հարուստի և աղքատի», - ասել է Գուտերիշը: հաղորդում է ՏԱՍՍ -ը:

Նրա խոսքով, եթե ոմանք սնունդը, ջրամատակարարումը և առողջապահական ծառայություններն ընկալում են որպես բնականոն երևույթ, մյուսների համար դա մնում է երազանք: Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հասանելիության ապահովման անհավասարությունը:

«Այս մարտահրավերները բնածին չեն, դրանց հեղինակը մարդն է, աղքատների և ամենախոցելի խմբերի եմ դեմ ուղղված տնտեսական համակարգերն», - ասել է կազմակերպության ղեկավարը: «Բայց այս մարտահրավերներն ու պառակտումները կարելի է փոխել, եթե մենք միավորվենք: Եթե մենք միավորվենք մեր աշխատանքի շուրջ, հավաքվենք մուկտիլատեռալիզմի ոգու շուրջ, ապա կարող ենք դա իրականացնել», - ասել է նա:

Գուտերիշը կոչ է արել ակտիվացնել ջանքերը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու, կլիմայի փոփոխությանն արձագանքելու համար:

«Միմյանց դեմ պատերազմները պետք է ավարտվեն: Ժամանակն է կենտրոնանալ մարդկության ընդհանուր թշնամու՝ համաճարակի դեմ պայքարի վրա», - ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: