Բավ է պառակտվել
11-08-2014 10:22

Հայիթիում զինված անձինք ազատել են կալանավորներին

Հայիթիում զինված մի խումբ անձինք բանտի վրա հարձակում են կազմակերպել եւ ազատել կալանավորներին: Մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից ոչ հեռու գտնվող Քրուա դը Բուքե բանտում 800-ից ավելի բանտարկյալ կար:
Փախստականների մեջ եղել է ազդեցիկ մի ընտանիքի անդամ, որին մեղադրում էին մարդու առեւանգման մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բանտը ֆինանսավորվում էր Կանադայի նվիրատվություններով` 2010թ. Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո: Պորտ-օ-Պրենսի մեծ մասն այն ժամանակ ավերակների էր վերածվել: