Բավ է պառակտվել
12-05-2014 11:11

Ըստ նախնական արդյունքերի՝ Դոնեցկի ինքնավարության կողմ է քվեարկել բնակիչների 89,7 տոկոսը

Երեկ Դոնեցկի շրջանում անցկացված հանրաքվեում հանրապետության ինքնավարության օգտին է քվեարկել ընտրողների 89,7      ննբվգտոկոսը, տեղեկացնում է կria.ru-ն՝ վկայակոչելով ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ԿԸՀ-ի նախագահ Ռոման Լյագինին: Ըստ նախնական տվյալների՝ «դեմ» է քվեարկել 10,19 տոկոսը, 0,74 տոկոս քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել: Միրարժամանակ ԿԸՀ-ի համակարգող և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պրեզիդիումի համանախագահ Բորիս Լիտվինովը նշում է, որ պաշտոնական տվյալներ դեռ չկան, քանի որ ձայների հաշվարկը նոր է սկսվել: «Հայտնված տվյալները հիմնվում են միայն ընտրատեղամասերից հեռախոսային զանգերի վրա»,- ասել է նա: Քվեարկության վերջնական արձանագրությունը կկազմվի այսօր օրվա  կեսին: Հիշեցնեք, որ Դոնեցկի հանրաքվեին մասնակցել է բնակչության 74,87 տոկոսը, իսկ Լուգանսկում՝ 81 տոկոսը: