Բավ է պառակտվել
04-07-2018 20:18

Հայաստան կժամանի Իտալիայի նախագահը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սերջիո Մատարելայի հանդիպումը:

<<Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին>>, – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։