Բավ է պառակտվել
21-01-2014 10:52

Հայազգի գեղեցկուհին՝ ՛՛Միսս Ուրուգվայ 2014՛՛-ի հաղթողն է

Ուրուգվայցի հայ գեղեցկուհի, թոփ մոդել Յոհանա Ռիվա Կարապետյանը հունվարի 19-ին դարձել է իր երկրում անցկացվող «Միսս Ուրուգվայ» մրցույթի հաղթողը: Տեղեկացնում է Beauty pageants կայքը:

Ռիվա Կարապետյանը Բրազիլիայում Ուրուգվայը կներկայացնի ՛՛Միսս-Տիեզերք 2014՛՛ մրցույթին:

174 սմ հասակ ունեցող գեղեցկուհուն է պատկանում նաև «Ուրուգվայի Միսս Տուրիզմ 2008» տիտղոսը: Նա մասնակցել է նաև Մալայզիայում անցկացված՝ «Միսս Տուրիզմ 2008» միջազգային մրցույթին և հայտնվել լավագույն 15-ի մեջ:

Իր ֆեյսբուքյան էջում Յոհաննան հայտնել է, որ «Միսս Ուրուգվայ 2014» մրցույթում հաղթանակն իրեն շատ է ուրախացրել` խոստանալով ջանք չխնաել նոր բարձունքներ նվաճելու համար: Նա նաև շնորհակայություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն: