Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում ավելի քան 70 տարի անց հայտնաբերվել է երկրի օդուժին պատըկանող ռազմական օդանավի կործանման վայրը եւ ճանաչվել են օդանավի անձնակազմի մնացորդները: Այս մասին մայիսի 30-ին հայտնել է CTV հեռուստաալիքը:
1942-ի հոկտեմբերի 30-ին Avro Anson օդանավը Եվրոպական ճակատ մեկնելուց առաջ դուրս է եկել Սիդնեյ քաղաքից ուսումնական թռիչքի: Բրիտանական արտադրության Avro Anson երկուշարժիչանի օդանավը կործանվել է Պորտ Ռենդրյու քաղաքից ոչ հեռու, լեռներում: Վթարի վայրը նախորդ տարվա հոկտեմբերին հայտնաբերել են լեռնահանքային ընկերության աշխատակիցները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այս տարվա մայիսի 30-ին ավարտվել է զոհված օդաչուների ճանաչման ընթացակարգը:
Կանադայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներն արդեն կապվել են զոհվածների հարազատների հետ: