Բավ է պառակտվել
02-04-2014 12:46

Թրդողանի կուսակցության գրասենյակի վրա հերթական հարձակումն է եղել

«Անադոլու» գործակալությունի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա դարձյալ հարձակում է տեղի ունեցել, և այս անգամ՝ Շանլըուրֆա նահանգում: Անհայտ անձինք շենքի վրա դյուրավառ նյութերով շշեր են նետել, ինչի պատճառով էլ հրդեհ է բռնկվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո նման արդեն մի քանի միջադեպ է տեղի ունեցել։ Կուսակցությունների շենքերի վրա հարձակումներ էին եղել նաև նախընտրական շրջանում։