Հնդկաստանում երկու գնացքների բախումից զոհվել է 12 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, փոխանցում է lenta.ru-ն։ Ըստ աղբյուրի` վթարը տեղի է ունեցել Գորաքհփուր քաղաքից ոչ հեռու, երբ նույն ուղղությամբ ընդառաջ շարժվող գնացքները չեն հասցրել արգելակել: Դրա հետեւանքով երեք վագոն դուրս է եկել ռելսերից եւ շրջվել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը և բժիշկները: Փրկարարական գործողությունները շարունակվել են ողջ գիշեր:
Բավ է պառակտվել