Բավ է պառակտվել
10-09-2020 16:59

Հունաստանի ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է արել անհապաղ դուրս բերելու իր նավերը Հունաստանի շելֆից

Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր նավերը, ներառյալ ռազմանավերը, Արեւելյան Միջերկրականում Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծ+աղուտից: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Հունաստանի արտգործնախարարության ղեկավարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նիստում, որը նվիրված էր Թուրքիայի հետ հարաբերություններին:

Վարվիցիոտիսն ընդգծել է, որ «Եվրամիությունը պետք է անհապաղ սկսի (Արեւելյան Միջերկրականի) տարածաշրջանում խաղալ իրեն վայել դերը, երբ սպառնալիքի տակ են գտնվում եվրոպական ինքնիշխանությունը եւ նրա ռազմավարական ինքնավարությունը»:

«(Թուրքիայի կողմից) էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի: Եվ դա պետք է անեն նրանք, ովքեր լարվածություն են առաջացնում:

Բոլոր թուրքական նավերը, ներառյալ նաեւ ռազմանավերը, պետք է անհապաղ դուրս բերվեն՝ հաշվի առնելով, որ դրանց ներկայությունը սուվերեն իրավունքների խախտում է, ինչը պետք է անմիջապես դադարեցվի»,- ասել է Վարվիցիոտիսը:

Հունաստանը չի ճանաչում 2019 թվականի նոյեմբերին Անկարայի կողմից Տրիպոլիում բազավորված կառավարության հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ ծովային գոտիների սահմանագծման շուրջը: Հունաստանի ԱԳ նախարարության գնահատմամբ՝ փաստաթուղթը, որտեղ կան Թուրքիայի եւ Լիբիայի ծովային ափամերձ ծանղաղուտի եւ բացառիկ տնտեսական գոտների փաստական սահմանագծման կոորդինատները, Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ գտնվող հունական կղզիները զրկում է մայրցամաքային ափամերձ ծանծաղուտի եւ բացառիկ տնտեսական գոտիների իրավունքից:

Իր հերթին Հունաստանն այս ամռանը ծովային գոտիների սահմանագծման համաձայնագրեր է կնքել Իտալիայի եւ Եգիպտոսի հետ: Անկարան հայտարարել է, թե չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, եւ իր Oruc Reis հետազոտական նավը մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ սեյսմիկ հետազոտության համար ուղարկել է Հունաստանի ծովային ափամերձ ծանածաղուտ՝ Կաստելորիզո կղզու մերձակայքում: Իր հերթին Հունաստանը մարտական պատրաստության վիճակի է բերել իր զինած ուժերը եւ հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: