Բավ է պառակտվել
09-10-2021 17:20

Հնդկաստանը 1,5 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է վիզաների տրամադրումը զբոսաշրջիկներին

Հնդկաստանը մեկուկես տարվա ընդմիջումից հետո հոկտեմբերի 15 -ից կսկսի տուրիստական վիզաների տրամադրումն օտարերկրյա քաղաքացիներին: Այն ստանալու համար զբոսաշրջիկները պետք է ժամանեն չարտերային չվերթով, ասվում է երկրի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ինչպես պարզաբանում է «Ինտերֆաքս»-ը, տուրիստական վիզաների ներդրումը հաջորդ քայլն էր այն բանից հետո, երբ վերջին ամիսներին թույլատրվեց գործարար, դիվանագիտական և ուսանողական վիզաների տրամադրումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին 500 հազար օտարերկրյա զբոսաշրջիկները վիզաներ կստանան անվճար:

Նոյեմբերի 15-ից տուրիստական վիզաներ կարող են ստանալ նաև կանոնավոր չվերթներով ժամանող զբոսաշրջիկները:

«Առողջապահության նախարարության կողմից ներդրված COVID-19- ի տարածման կանխարգելմանն առնչվող բոլոր արձանագրություններն ու կանոնակարգերը պետք է պահպանվեն օտարերկրյա զբոսաշրջիկների, նրանց Հնդկաստան տեղափոխող ավիաընկերությունների, ինչպես նաև օդանավակայանի բոլոր աշխատակիցների կողմից», ասվում է հայտարարության մեջ:

2019 -ին՝ մինչ կորոնավիրուսային համաճարակի սկիզբը, Հնդկաստանն ընդունել էր 10,6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկի: