Բավ է պառակտվել
17-03-2020 14:08

Օտարերկրացիներին ժամանակավորապես արգելել են այցելել ռուսաստանյան թանգարաններ և ցուցահանդեներ

ՌԴ մշակույթի նախարարությունը ժամանակավորապես արգելել է օտարերկրացիների այցելությունները մշակույթի ռուսաստանյան հաստատություններ, հայտարարել է երկուշաբթի գերատեսչության մամլո ծառայությունը։

Բացի այդ, կորոնավիրուսի տարածման պատճառով, նախարարությունը խորհուրդ է տվել իր ենթակայության տակ գտնվող հաստատություններին ժամանակավորապես սահմանափակել զանգվածային միջոցառումների կազմակերպումը։

Համապատասխան հրամանը ստորագրվել է մարտի 16-ին՝ երկուշաբթի, մշակույթի նախարար Օլգա Լյբիմովայի կողմից և ուղարկվել ստորադաս հաստատություններ, նշվել է մամլո հաղորդագրությունում։

Մամլո ծառայությունում պարզաբանել են, որ հրամանի համաձայն նախատեսվում է, մասնավորապես, չեղարկել խմբակային էքսկուրսիաները և այլ զանգվածային միջոցառումները թանգարաններում, ցուցահանդեսներ այցելելիս բացառել աուդիո ուղեցույցների և այլ մուլտիմեդիա սարքերի օգտագործումը, որոնք կարող են ուղղակիորեն շփվել մարմնի հետ:

Մշակույթի նախարարության հիմնարկները պետք է նաև չափեն աշխատողների և այցելուների ջերմությունը; իրականացնեն տարածքների ախտահանում, խոնավ մաքրում և օդի վարակազերծում; կասեցնեն աշխատակիցների արտասահմանյան գործուղումները և ստեղծագործական խմբերի հյուրախաղերը:

Նախարարության համապատասխան կարգադրություններն ուղարկվել են նաև Ռուսաստանի մարզերի ղեկավարին, ինչպես նաև կինոթատրոնների ներկայացուցիչներին: Բացի այդ, մեկ օրվա ընթացքում Մշակույթի նախարարությունը Թատերական գործիչների միության, թատերական և երաժշտական առաջատար հաստատությունների ղեկավարների հետ միասին որոշում կկայացնի “հանդիսատեսների առողջության պահպանմանն համար” անհետաձգելի գործողությունների վերաբերյալ։