Բավ է պառակտվել
03-10-2020 14:46

Մտավորականներ, մի՛ լռեք, ժողովո՛ւրդ, ոտքի կանգնի՛ր: Թալիշններն ու լեզգիներն այս պատերազմում

“Թալիշիստան times- ը գրում է։

“Սիրելի բարեկամներ,

Ես չեմ ուզում կենտրոնանալ այժմ հայերի և ադրբեջանա-թուրքական տանդեմի միջև մեր թալիշ և լեզգին եղբայրների կամավոր կամ ակամա մասնակցության վրա: Մենք գիտենք, որ մեր տղաներից շատերը սպանվել են, և քանիսն էլ դեռ կլքեն այս աշխարհը իրենց կյանքի սկզբում: Վախենում եմ՝ շատերը ...

Վրդովմունքից և նույնիսկ զայրույթից բացի, ոչինչ չի առաջացնում իմ մեջ անհեթեթ տեղեկատվությունը, որը տարածում է մեկ իբր թալիշ ակտիվիստ, թե առաջնագծում սպանվածների 50% -ը թալիշներ են: Միայն հիմար մարդը կարող էր բարձրաձայնել նման անհեթեթություններ, որոնք հորինել են բացառապես ճշմարտության և ստի սահմանը լիովին հարթաչափելու  համար, որն այսօր ակտիվորեն տարածվում է ադրբեջանական կողմից:

Ինչպե՞ս կարող են թալիշները կազմել առաջնագծում գտնվող Ադրբեջանի հիմնական ուժերի 50%-ը: Ինչպե՞ս։ Եթե խոսելու լինենք ադրբեջանական բանակի կազմի մասին տոկոսային հարաբերությամբ, ապա դրա 10-15%-ը վարձկաններ են Սիրիայից, ԴԱԻՇ-ի ավազակներ և մարդասպաններ, 10-15% -ը տարբեր տեսակի թափթփուկներ են, ովքեր կամավոր օգնում են «մահմեդական եղբայրներին՝ հանուն հավատքի», բայց իրականում փող և կանանց են ստանում, այո, կանանց Ադրբեջանի գյուղերից իրենց տեղակայման վայրերում:

Ըստ ամենայնի, առաջնագծում են թալիշների մինչև 20%-ը և լեզգիների, ավարների ու բնիկ այլ ժողովուրդների ներկայացուցիչների մինչև 15% -ը, ովքեր դժբախտություն ունեն ապրելու այս պսևդոպետությունում: Իսկ մնացածը թուրք ազերներն են, ընդ որում՝ մեծամասամբ թաթերի արմատներով,  պատմականորեն թաթաբնակ շրջաններից: Գլխավոր հրամանատարությունն, իհարկե, ադրբեջանցիներն ու թուրքերն են, ովքեր մշակել են բոլոր ռազմական գործողությունները և ղեկավարում են նրանց: Բայց նույնիսկ երբ մենք խոսում ենք իրական թվերի, այլ ոչ թե առասպելագործության մասին՝ ուղղված մեր արդար բողոքի բուն գաղափարի վարկաբեկմանը, մենք պետք է խորհենք. ցանկացած տոկոսի ետևում մեր որդիները և եղբայրներն են: Մեր ժողովուրդների համար, ովքեր տասնամյակներ շարունակ ապրում էին Ադրբեջանում պետական էթնոցիդի պայմաններում, երբ «տիտղոսային» էթնոսը հետևողաբար իրականացնում էր ամենադաժան ձուլման քաղաքականությունը, երբ մեզ հետապնդում էին մեր ինքնության համար, երբ նրանք նվաստացնում և տհաճ մականուններ էին տալիս մեզ, երբ մեր երեխաներին մոտ չէին թողնում մեր սեփական մշակույթի գանձերին, իսկ այն ամենն, ինչ ստեղծվել է մեր նախնիների կողմից, վերագրվում էր այս երկրի համար օտարներին, մեզ համար մեր տղամարդկանցից յուրաքանչյուրը մեծ արժեք է: Նրանք ոչ թե հանուն Ալիևի պետք է զոհվեն, այլ իրենց ներուժը տան իրենց ժողովրդին: Եվ ցանկալի է՝ ստեղծարար ներուժը: Նրանք մեզ ո՛ղջ են պետք:

Անկասկած, կռվողների շարքում կան տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ, ովքեր պատերազմին մասնակցում են, այսպես ասած, «սրտի կանչով», խաբված ազերպրոմի կողմից, լվացված ուղեղներով, ովքեր Ադրբեջանը համարում են իրենց հայրենիքը: Նրանք կարծում են, որ հայերը զավթել են Ղարաբաղը, և անհրաժեշտ է այն վերադարձնել Ադրբեջանին: Այո, կան նաև այդպիսիք, մենք չենք կարող սա հերքել: Հատուկ նշանակության ջոկատների և սպաների շարքում քիչ չեն այդպիսիք: Օրինակ՝ փոխգնդապետ Մեհման Շիրվանովը՝ մաքրարյուն թալիշ, ով զոհվեց պատերազմի առաջին օրը: Որևէ մեկը կարո՞ղ է կասկածել, որ նա կռվել է ոչ թե հարկադրաբար, այլ կամավոր: Ինչ-որ մեկը նրան ստիպե՞լ է: Իհարկե, ո՛չ. նա պրոֆեսիոնալ զինվորական էր, դա նրա կյանքի գործն էր:

Բայց ինչո՞ւ նա և իր նմանները զոհեցին իրենց երիտասարդ կյանքը՝ թողնելով երեխաներին՝ որբ, իսկ կանանց՝ այրի: Ադրբեջան կոչվող քիմերի՞ համար: Ալիևի ու նրա հանցավոր կլանի՞ համար: Հանուն իրենց ժողովուրդները ստրկացնողների ու կեղեքողների՞: Հանուն նահատակության պատրանքի՞․ ինչպե՞ս կարող է զոհված մարդը նահատակ լինել իր ժողովրդին կեղեքողների համար: Մենք պետք է գոնե որոշակի գիտելիքներ ունենանք մահմեդական աստվածաբանության վերաբերյալ: Նահատակ է նա, ով մեռնում է իր հավատի, իր հայրենի հողի համար: Խնդրում եմ, ասեք ինձ, թե ո՞վ է սպառնում այդ մարդկանց հավատին, և ովքե՞ր են գրավել նրանց հայրենիքը՝ Թալիշիստանը, Լեզգիստանը, Ավարստանը: Միթե՞ հայերը: Իհարկե, ո՛չ։ Հայերի ոտքը երբեք այստեղ չի եղել, իսկ եթե անգամ լիներ, այդ ե՞րբ են հայերը հետապնդել մեկին հավատքի համար: Հայե՞րն են իրենց երկրում ճնշում փոքրամասնություններին, թե՞ ադրբեջանցի թուրքերը։ Ո՞վ է յուրացնում բնիկ ժողովուրդների հողը, պատմությունը, մշակույթը: Հայե՞րը։ Ո՛չ, ադրբեջանցի թուրքերը: Ո՞վ է արգելում բնիկ ժողովուրդների լեզուները: Հայե՞րը։ Ո՛չ,, կրկին ադրբեջանցի թուրքերը:

Բայց մարդիկ, ում մասին այսօր խոսում ենք, փոխանակ իրենց զենքի ուժը ուղղեին իրենց կեղեքիչների դեմ, իրականում մարտի գնացին հանուն Ալիևի շահերի, տեղափոխվեցին պատերազմ ՝ հանուն Ալիևի, ադրբեջանցի թուրքերի շահերի և պատրանքային նահատակության:

Բայց զոհվածների թիվը, դատելով Թալիշիստանի, Լեզգիստանի և Ավարստանի ընտանիքներին փոխանցված մարմինների քանակից, մեր զոհված տղաների ընդհանուր թվի մի փոքր մասն է: Մնացածը, ինչպես 2016-ին էր, կմնա գինու գործարանների սառնարաններում (քանի որ դիահերձարաններում տեղ չկա). ընտանիքներին մարմինները կհանձնվեն աստիճանաբար, որպեսզի չառաջացնեն մարդկանց վրդովմունքը: Մենք չգիտենք մեր կորուստների իրական չափը: Մենք կորցնում ենք մեր գենաֆոնդը:

Այս ողբերգության ֆոնին միակ ուրախությունն այն է, որ մեր ժողովրդի աչքերը սկսվում են բացվել: եվ ինչպե՞ս հակառակը։ Խռովություններ են տեղի ունեցել Թալիշիստանի, Լեզգիստանի և Ավարստանի մի քանի շրջաններում: Այսպես, երեկ և նախօրեին Լենքորանում կազմակերպվել էին հակապատերազմական ցույցեր: Մասնակիցներն այնքան էլ շատ չէին, ինչը հասկանալի է ալիևյան պատժիչ ռեժիմի պայմաններում: Նրանք բոլորը ձերբակալվել են: Հյուսիսում՝ Քուսարում, Գուբայում նույնպես նշվել են նման գործընթացներ: Կարծում եմ՝ սա սկիզբն է: Ժողովուրդն արթնանում է տասնամյակների լեթարգիկ քնից, ի տարբերություն իր ղեկավարների, ովքեր ադրբեջանական կառույցների հետ կապի պատճառով վախենում են բառ արտասանել: Բայց շարժումը սկսվեց ներքևից. հասարակ մարդիկ ազատագրման ուղիներ են փնտրում: Մեծ հույս ունեմ, որ այս գործընթացը թափ կստանա:

Ես ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել մեր եղբայրական լեզգին ժողովրդի առանձին ներկայացուցիչների՝ Շահլար Աղաջանովի, Ասարալի Կաիմովի և այլոց պահվածքի համար, ովքեր իրենց հստակ կոչով դիմել են իրենց ժողովրդին՝ չկռվել Արցախի դեմ, ամեն կերպ փորձել ողջ մնալ, չենթարկվել ալիևյան օպրիչնիկներին, իսկ եթե այնուամնենայնիվ հայտնվել են մարտադաշտում՝ հանձնվել հակառակորդին։ Նման կոչով հանդես եկավ նաև ավար մտավորականությունը: Յուրաքանչյուր ազգի հենց մտավորականությունն է, որ մտածում է գենաֆոնդը պահպանելու մասին:

Բայց որքան էլ դժվար լինի խոստովանելը, թալիշ մտավորականության մեջ չգտնվեց մեկն, ով նման կոչեր կաներ: Մենք տեսնում ենք միայն «բուռն գործողությունների» անգրագետ ԻՄԻՏԱՑԻԱ՝ բավականին պարզունակ հրապարակումներ, Ադրբեջանի վերաբերյալ ընդհանուր քննարկումներ և անհեթեթ տեղեկություններ առաջնագծում կռվող թալիշների, իբր, 50% -ի մասին: Էլ չեմ խոսում այնպիսի թալիշ գործիչների մասին, ինչպիսին է Էլխան Ալիբեյլին, ով հայտնի է Ռեմբո անունով, որը մոլեգնում է սոցիալական ցանցերում՝ գովաբանելով Ադրբեջանի ամոթալի բանակը և կոկորդիլոսի արցունքներ թափելով «նահատակների» համար:

Առանձին խնդիր է ATISH TV ամոթալի ինտերնետային ալիքը՝ այսպես կոչված Ադրբեջանի թալիշների Հանրային խորհրդի օրգանը, որը դարձել է ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ և ՖԱՇԻԶՄԻ ՖՈՐՈՒՄ: Մանրամասն չանդրադառնանք սրան այժմ, մանավանդ, որ մեր կայքի նյութերից մեկում անդրադարձել ենք այդ հարցին։

Միակ ռեսուրսը, որը հստակ և միանշանակ կոչ է արել թալիշներին հրաժարվել պատերազմին մասնակցելուց մեր պորտալն է, որը հրապարակել է Կասպյան տարածաշրջանի ավտոխտոններին ուղղված մեր ուղերձը․ “Եղբայրնե՛ր, եկել է մեր ժամը” (https://www.talyshistantimes.com/content/win+war)։

Եվ այսպես, հայկական բանակը հաղթական շարժվում է առաջ: Մեր ժողովուրդների շրջանում զոհերի թիվն խիստ կավելանա ...

Ես դիմում եմ թալիշ մտավորականությանը: Ինչի՞ց եք վախենում, ընկերներ: Ասե՛ք ձեր կարծիքը: Բավակա՛ն է դատողություններ անել։ Բավակա՛ն է սգալ մահացածների համար և միևնույն ժամանակ համակերպվել ալիևյան պատերազմի նոր զոհերի հետ: Ժողովուրդը երբեք չի ների անվճռականությունը, պասիվությունը. սա կմնա խարան ձեր ճակատին:

Կանգնե՛ք հասակով մեկ, բաց դիմապանակով և ասե՛ք ճշմարտությունը ձեր ժողովուրդներին։ Օրինակ վերցրե՛ք մարտնչող Արցախից, հայ զինվորներից, ամեն մի հայից, ով պատրաստ է կյանքը զոհել իր հողի համար։ Մի՛ վախեցեք։ Հիշե՛ք, հայերը մարտնչում են նաև ձեզ համար։ Օգնե՛ք նրանց։ Եթե ոչնչով չեք կարող օգնել՝ մի՛ խանգարեք։

Կեցցե՛ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների միաբանությունը։ Ազատությունը մո՛տ է։

Կեցցե՛ Արցախը - պանթուրքիզմի դեմ պայքարի խորհրդանիշը։

Մա՛հ թուրք-ադրբեջանական զավթիչներին։

 

 

Ռաշադ Լիքիջ