Բավ է պառակտվել
20-10-2020 14:46

Իրանը անընդունելի է համարում մարդկանց գլխատումը, քաղաքների և անմեղ բնակիչների թիրախավորումը

Իրանը չի ընդունում մարդկանց գլխատումը, քաղաքների և անմեղ բնակիչների թիրախավորումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց հրապարակված խիստ անհանգստացնող լուսանկարներին է անդրադարձել Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն՝ գրառում կատարելով Թվիթերի իր միկրոբլոգում:
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Ղաթիբզադեն հակամարտության երկու կողմերին «կոչ է արել պահպանել միջազգային կանոնները»։

Արմինե Գևորգյան