Բավ է պառակտվել
02-11-2020 15:37

Իրանը լուրջ մտահոգություն է հայտնել երկրի հյուսիսային սահմաններին ահաբեկիչների ներկայության կապակցությամբ

Իրանը լուրջ անհանգստություն է հայտնել երկրի հյուսիսային սահմաններին ահաբեկիչների առկայության կապակցությամբ: Այս մասին իր շաբաթական մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Սաիդ Խատիբզադեն:

«Բացի Իրանի արտգործնախարարից, (ղարաբաղյան հակամարտության հարցով Իրանի հատուկ բանագնաց - խմբ.) Աբաս Արաքչին իր տարածաշրջանային շրջագայության ժամանակ նախազգուշացրել է Բաքվին, Երևանին, Մոսկվային և Անկարային երկրի հյուսիսային սահմաններում ահաբեկիչների առկայության մասին, չնայած այն բանին, որ Բաքուն և Անկարան հերքեցին դա՝ մենք դեռևս մտահոգված ենք այդ փաստով», - ասել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը, նշելով, որ Թեհրանը ոչ մեկի նկատմամբ նրբախնդրություն չի ցուցաբերի այս հարցի առնչությամբ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Իրանի նախաձեռնությունը
«Ղարաբաղյան հակամարտությունը երեսնամյա հակամարտություն է, որը լուծելը հեշտ չէ», - ասել է Խատիբզադեն հավելելով, որ Իրանը, որպես հարևան երկիր, ծրագիր է նախապատրաստել ընթացիկ փաստերի հիման վրա, բայց որոշումը պետք է կայացնեն ներգրավված կողմերի բոլոր ներկայացուցիչները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային մակարդակով հետևում է այդ խնդրին:

ԱՄՆ նախագահական ընտրություններ 

Խոսելով ԱՄՆ նախագահական ընտրություններին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջամտության մասին ամերիկյան իշխանությունների մեղադրանքների մասին,

Խատիբզադեն ասել է. «Իրանը շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին, մենք կարծում ենք, որ միջամտությունը ոչ մեկին ձեռնտու չէ»: Նրա խոսքով՝ ամերիկացի ժողովուրդն ինքը պետք է ընտրի:

Նա նշել, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները գնալով վերածվում են շոուի, հավելելով. «Պատմությունը ցույց է տվել, թե որ երկիրն է միջամտել այլ երկրների ներքին գործերին, հեղաշրջումներ կատարել և ԿՀՎ ուժեր ներմուծել այլ երկրներ»: