«Իսլամական պետություն» շարժման ջիհադիստ գրոհայինները տեսագրություն են հրապարակել, որտեղ երևում է, թե նրանք ինչպես են գլխատում քուրդ տղամարդուն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեսագրությունում կարելի է տեսնել նարնջագույն հագուստներով մի քանի տղամարդու, որոնք ներկայացված են որպես քրդերի ապստամբության մարտիկներ` գերեվարված ջիհադիստների կողմից:
Այնուհետեւ տղամարդկանցից մեկին ծնկի են իջեցնում ևգլխատում` Իրաքի Մոսուլ քաղաքի մզկիթի ֆոնին, որը վերահսկվում է «Իսլամական պետության» կողմից:
Գրոհայինները նախազգուշացնում են, որ մյուս գերի քրդերին էլ նույն ճակատագիրն է սպասվում, եթե քուրդ առաջնորդները շարունակեն աջակցել ԱՄՆ քաղաքականությանը: