Բավ է պառակտվել
24-01-2017 15:30

Հետազոտությունը պարզել է այն երկրները, որոնք ապագայում կյանքի համար պիտանի կլինեն

 

Կլիմայական փոփոխությունները սպառնում են աշխարհի շատ շրջաններում մարդու գոյության համար անբարենպաստ պայմաններ ստեղծել: Ամերիկացի գիտնականները նշել են այն վայրերը, որոնք ապագայում հարմար կլինեն բնակվելու համար:
Հետազոտությունն իրականացվել է 1986-ից 2005 թթ. ընկած հատվածում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների անալիզի հիման վրա:
Փրինսթոնի համալսարանի գիտնականները կյանքի համար հարմար են համարում հետևյալ գործոնների համադրությունը. Օդի ջերմաստիճանը +18 և +30 °C միջակայքում, ցողի կետի ջերմաստիճանը +20 °C-ից ցածր, իսկ միջին օրական տեղումների քանակը միլիմետրից ոչ ավելին:
Համեմատելով ողջ աշխարհում տարբեր տարիներին այս չափանիշներին համապատասխանող օրերի քանակը, մասնագետները նկատել են, որ որոշ տարածաշրջաններում դրանց թիվն ավելացել է, իսկ մյուսներում ընդհակառակը՝ նվազել :
Փորձը ցույց է տվել, որ մասնավորապես միջին և հյուսիսային լայնություններում հաջորդ 20 տարիների ընթացքում կլիմայական պայմանները կբարելավվեն: Հաշվարկների համաձայն Հյուսիսային Եվրոպայում, Հյուսիս-Արևելյան Ասիայում, ԱՄՆ-ի հյուսիսային և լեռնային շրջաններում, Լատինայան Ամերիկայի հարավային մասում և Օվկիանիայում բարենպաստ եղանակային պայմաններով օրերի քանակը տարեկան կավելանան 10−15-ով:
Եվ ընդհակառակը, մոլորակի մյուս մասերում եղանակային պայմանների առումով «փափուկ» օրերի քանակը կնվազի 15−50-ով:
Ամենածանր իրավիճակը սպասվում է Հարավ- Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ավստրալիայում, գրեթե ողջ Աֆրիկայում, և Լատինական Ամերիկայի կենտրոնում:

Հետազոտողներն ընդգծել են իրենց եզրակացությունների կարևորությունը: Նրանց խոսքերով, սովորաբար տեղանքը կյանքի համար պիտանի համարելիս գիտնականները հաշվի են առնում փոթորիկների հաճախակիությունը, հրաբուխների ժայթքումները և այլ տարերային աղետներ: Այնինչ դրանք մեկանգամյա ազդեցություն են թողնում մարդկանց ամենօրյա գոյատևման վրա, այն դեպքում, երբ ամենօրյա եղանակային պայմանները շատ ավելի մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության և հարմարավետության համար: