Բավ է պառակտվել
26-10-2021 21:17

Իտալիան բացառել է Հայաստանը երկրների ցանկից, որոնց քաղաքացիներին թույլատրվում է մուտքը երկիր

Իտալիայի իշխանությունները հայտնել են, որ բացառել են որոշ երկրներ իրենց D ցանկից որում ներառված են երրորդ աշխարհի երկրներ, որոնց քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Իտալիա՝ որոշակի պայմաններով։

Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հղում անելով SchengenVisaInfo.com-ին, Իտալիայի առողջապահության նախարարության վերջին թարմացված ցուցակի համաձայն Ալբանիան, Հայաստանն, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեհովինան, Բրունեյը, Լիբանանը, Մոլդովայն Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն այլևս այդ ցանկում չեն։

նշված երկրները տեղափոխվել են «E» ցուցակ, ինչը նշանակում է, որ այդ երկրներից ճանապարհորդներին թույլատրվում է մուտքը Իտալիա միայն կարևոր նպատակների համար՝ մուտքի կանոնների խիստ պահպանման պայմաններում։