Բավ է պառակտվել
18-08-2020 12:09

Տոկիոյում շոգից 79 մարդ է մահացել

Առնվազն 79 մարդ է մահացել օգօստոսի սկզբից Տոկիոյում շոգ եղանակի պատճառով:

Տոկիոյի իշխանությունները հայտնել են, որ Ճապոնիայում հաստատված տևական շոգի պատճառով 6 օրվա ընթացքում, առ շաբաթ օրը, մայրաքաղաքում ջերմային հարվածից 27 մարդ է մահացել:

Ըստ Դատաբժշկական փորձագիտության բյուրոյի տվյալների, զոհերը եղել են 50-ից 90 կամ ավելի բարձր տարեկան, ընդ որում, նրանց շուրջ 70% -ը եղել են 70-ից 90 տարեկան կամ ավելի բարձր տարիքի:

27 մահվան դեպքերից 26-ը տեղի է ունեցել շենքերի ներսում: Մահացածներից 23-ը գտնվել են առանց օդօրակիչների սենյակներում, կամ չեն օգտագործել դրանք։

Հասարակական առողջապահության մարմինները խորհուրդ են տալիս մարդկանց շուրջօրյա օգտագործել օդորակիչները և ավելի շատ ջուր խմել՝ ջերմային հարվածից խուսափելու համար։

Երկուշաբթի օրը Ճապոնիայի կենտրոնական Համամացու քաղաքում (Սիձուոկա պրեֆեկտուրա) օդի ջերմաստիճանը հասել է մինչև 41,1 աստիճան, ինչը երկու տարի առաջ գրանցված ջերմաստիճանային պատմական ռեկորդի կրկնությունն էր: Այս շաբաթ Տոկիոյում նույնպես հաստատվել է շոգ եղանակ, ջերմաստիճանը բարձրացել է մինչև 36 աստիճան:

Ճապոնիայում շոգ եղանակը սովորաբար հաստատվում է հուլիսի կեսերին՝ անձրևային սեզոնի ավարտից հետո: Այնուամենայնիվ, այս տարի ամբողջ հուլիսը ամպամած էր, և երկրում տեղացել են ռեկորդային ինտենսիվության անձրևներ՝ հանգեցնելով սողանքների և ջրհեղեղների:

Անցյալ տարի տապի հետևանքով ամբողջ երկրում մահացել է 126, տուժել՝ ավելի քան 70 հազար մարդ: