Բավ է պառակտվել
03-01-2019 11:48

Իսրայելը և ԱՄՆ պաշտոնապես լքել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն

2019 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ և Իսրայելը պաշտոնապես դուրս են եկել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈւնԵՍԿՕ)։

Ինչպես հայտնի է դարձել, կազմակերպությունից երկու երկրների դուրս գալու պատճառ է հանդիսացել ավելի քան մեկ տարի առաջ սկիզբ առած կողմնակալ վերաբերմունքն Իսրայելի հանդեպ։

Երկրների դժգոհության պատճառ է հանդիսացել Արևելյան Երուսաղեմի օկուպացման համար Իսրայելին ուղղված քննադատությունը, հին հրեական հուշարձանների հռչակումը որպես պաղեստինյան մշակութային ժառանգության օբյեկտներ, ինչպես նաև այն փաստը, որ Պաղեստինը դարձել է կազմակերպության լիիրավ անդամ:
Տեղեկացվում է, որ չնայած կազմակերպությունից երկրների դուրս գալն ավելի շատ ընթացակարգային բնույթ է կրում՝ այդ քայլը լուրջ հարված է կազմակերպությանը, քանի որ հենց ԱՄՆ-ն է հանդիսացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադիրներից մեկը, որը ստեղծվել է Համաշխարհային երկրորդ աշխարհամարտից հետո՝ խաղաղությունն ամրապնդելու նպատակով: