Իսրայելը հայտարարել է, որ պաղեստինյան հողերից 400 հեկտար հող է բռնակցում Հորդանան գետի Արևմտյան ափին:
Բռնակցված հողերը Բեթղեհեմի և Հեբրոնի շրջանում են: Սա Իսրայելի պատասխանն է հունիսի 3-ին իսրայելցի երիտասարդների առևանգմանն ու սպանությանը:
Հողերի այս զավթումը ամենախոշորն է վերջին 30 տարվա ընթացքում: Պաղեստինում կարծում են, որ այս որոշումն էլ ավելի կվատթարացնի Գազայում ստեղծված դրությունը:
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն դատապարտել է այս օկուպացիան. ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ոչ արդյունավետ է անվանել Իսրայելի քայլը՝ ճգնաժամի խաղաղ կարգավորման ջանքերի ֆոնին: Վաշինգտոնը Թել Ավիվին կոչ է արել չեղարկել այդ որոշումը: