Բավ է պառակտվել
30-10-2019 14:19

Աշխարհի հայտնիներն արձագանքել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը (լուսանկարներ)

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին Ներկայացուցիչների պալատի անդամների քվեարկելուց անմիջապես հետո շատ հայտնի մարդիկ սկսել են մեկնաբանել այս իրադարձությունն՝ արտահայտելով երախտագիտության և ոգևորության խոսքեր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները նախօրեին ընդունեցին թիվ 296 բանաձևն, ըստ որի նրանք ճանաչում և դատապարտում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթին աջակցել է 405 կոնգրեսական, 11-ը դեմ է քվեարկել, երեքը մնաացել է ձեռնպահ:

Սերժ Թանկյան

Հայտնի երաժիշտ, SOAD ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը կարծում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այս քվեարկությամբ մեծ քայլ է կատարել դեպի արդարություն:

“ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այսօր մեծ քայլ է կատարել դեպի արդարություն՝ պատշաճ հարգանքի տուրք մատուցելով պատմությանը և պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսի շատ առաջնորդներ և անհատներ տասնամյակներ շարունակ անխոնջ աշխատել են, որպեսզի դա տեղի ունենա”, - գրել է նա Instagram- ի իր էջում:

Թանկյանը նշել է, որ դա չի փոխհատուցի մի քանի սերնդի՝ հայրենիքի հսկայական կորուստը, բայց հարգանքի տուրք կմատուցի նախնիների վերապրածին:

“Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին դա իրականացնել”, - ավելացրեց նա:

Էրիկ Իսրայելյան

Հայոց ցեղասպանությանը նվիրված “Խոստումը” ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն իր Instragram-ում տեղադրել է The New York Times-ի հրապարակումը Ներկայացուցիչների պալատի կողմից այս բանաձևի ընդունման վերաբերյալ և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատել են այդ ուղղությամբ:

“Շնորհակալ եմ բոլորին, ով ամբողջ աշխարհում անխոնջ աշխատում են այս պատմական օրն իրականությւն դարձնելու համար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի: Շնորհակալ եմ այն համարձակներին, ովքեր այլևս մեզ հետ չեն. դուք դա արեցիք և մենք ապավինում ենք ձեզ”, - գրել է Իսրայելյանը:

Քրիս Քորնելի այրին

Ամերիկացի հայտնի երաժիշտի այրին, ով SOAD- ի մենակատար Սերժ Թանկյանի հետ միասին գրել է “Խոստում” ֆիլմի սաունդթրեքը՝ Քրիս Քորնել Վիկին Իսրայելյանի գրառման տակ թողել է մեկնաբանություն՝ գրելով “Մենք չպետք է մոռանանք”:

Անժելա Սարաֆյան

Իսկ “Խոստումը” ֆիլմում նկարահանված դերասանուհի Անժելա Սարաֆյանն իր Instagram Stories- ում տեղադրել է նաև The New York Times-ի հրապարակման սքրինշոթը։

Քիմ Քարդաշյան

Ամերիկացի հեռուստաաստղ և գործարար տիկին Քիմ Քարդաշյանն Instagram- ի իր էջերում միանգամից մի քանի գրառում է հրապարակել:

“Մենք պատմություն ենք կերտում”, - գրել է նա և տեղադրել նաև քվեարկության վերջնական արդյունքներով ցուցատախտակը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը Twitter-ում և The New York Times-ի հրապարակման սքրինը:

Քորթնի Քարդաշյան

Քիմի քույր Քորթնի Քարդաշյանը չի հապաղել հանդես գալ կոչով Կոնգրեսին իր Instagram-ում:

“Ներկայացուցիչների պալատն այսօր քվեարկեց հօգուտ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևի: Դա անձնական է ինձ համար և միլիոնավոր հայերի համար, ովքեր ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց սերունդն են: Ասեք Կոնգրեսին, որ եկել է գործելու ժամանակը”,- գրել է նա։

Քլոե Քարդաշյան

Քիմ Քարդաշյանի մյուս քույրը՝ Քլոեն, չնայած զբաղվածությանը, նույնքան խանդավառությամբ է ընդունել լուրը:

“Ես ամբողջ օրը զբաղված էի նկարահանումներով գովազդներում, և այդ ժամանակ հանկարծ իմացա, որ Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սա հսկայական նշանակություն ունի հայերի համար”, - գրել է նա իր Instagram Stories- ում:

Ալեքսիս Օհանյան

Reddit ծառայության համահիմնադիր և գործադիր նախագահ Ալեքսիս Օհանյանը Twitter- ի իր բլոգում նույնպես խանդավառությամբ է արտահայտվել այդ մասին:

“Մեծ նորություն այսօր Կոլումբիայի շրջանից. Ներկայացուցիչների պալատում մենք ունենք մի նախագիծ, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սենատ ...”, - գրել է նա ՝ ըստ երևույթին ցանկանալով նշել, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հաջորդ քայլը պետք է լինի այս բանաձևի քննարկումը և հաստատումը Սենատում:

Կարո Փալյան

Հայազգի թուրք պատգամավոր Կարո Փալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տասնյակ խորհրդարաններից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։