Բավ է պառակտվել
13-08-2016 11:44

Հալեպի գնդակոծությունների հետևանքով օգոստոսին զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ

Հալեպի ինտենսիվ գնդակոծությունների հետևանքով օգոստոսի սկզբից զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ, ևս 700 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները: Նշվում է, որ զոհվածների կեսից ավելին կանայք են և երեխաներ:

Առավել մեծ ավերածություններ է կրել քաղաքի հարավային Ալ-Համադանիա շրջանը: Գրոհայինները, գրավելով հրետանային ուսումնարանի շենքերի մի մասը, սկսել են գնդակոծել հարավային Հալեպի բնակելի թաղամասերը: Օգոստոսի 10-ին ռումբով գազային բալոնը ընկել է ուղևորատար ավտոբուսի մեջ, ևս մի քանի ռումբ ընկել է ոչ մեծ շուկայի վրա, ինչի հետևանքով 14 մարդ զոհվել է, մոտ 50-ը տուժել:

Արևելյան Հալեպի Քարյաթ էլ-Անսարի թաղամասում «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները մահապատժի են ենթարկել գրոհայինների, որոնք որոշել են զենքը վայր դնել և ընտանիքների հետ մարդասիրական միջանցքներով դուրս գալ քաղաքի արևմտյան շրջաններ: Ահաբեկիչները սպանել են ավելի քան 40 մարդու:

Քաղաքի հիվանդանոցներում են մնում ծանր վիրավորում ստացած հարյուրավոր մարդիկ, որոնք որակավորված բուժօգնության կարիք ունեն: