«Այս բոլոր խոսակցություններին երբեք չի հետևել Ուկրաինայի իշխանությունների՝ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ցանկության հստակ նշաններ: Սա նմանվում է առանց էական արդյունքների երկխոսության: Սակայն դա չի փոխում Եվրամիության սկզբունքային դիրքորոշումը. մենք հստակություն ենք ցանկանում, մեր գործընկերները կարող են ազատ ընտրել իրենց ուղին», ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և ավելացրել, թե ափսոսում է, որ Ուկրաինայի իշխանությունների հետ երկխոսությունը էական արդյունքներ չի տալիս: Ըստ նրա, Եվրամիությունը պատրաստ է աջակցել իրենց գործընկերներին բարեփոխումներ իրականացնելու գործընթացում:
Բավ է պառակտվել