Բավ է պառակտվել
10-10-2020 15:01

Կանադան Թուրքիային կոչ է անում հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Անկարան պետք է հեռու մնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությունից: Այս մասին հայտնել է CBC պարբերականը:

«Իմ ուղերձը շատ հստակ էր՝ Թուրքիան և այլ արտաքին ուժեր չպետք է խառնվեն հակամարտությանը։ Մենք բավականին կոշտ զրույց ունեցանք այդ թեմայով, և ես Չավուշօղլուին հստակ հասկացրեցի Կանադայի դիրքորոշումը», - ասել է նախարարը լրագրողներին։
Նա նաև Չավուշօղլուին կոչ է արել աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն:
Շամպայնը լրագրողներին ասել է, որ Չավուշօղլուն համաձայնել է նրա հետ, որ Ղարաբաղյան հակամարտության համար ռազմական լուծում չկա։
Շամպայնը Կիրակի կմեկնի Եվրոպա՝ դաշնակիցների հետ հակամարտության թեմայով բանակցելու համար:
Հիշեցնենք,որ հոկտեմբերի 5–ին Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը: