Բավ է պառակտվել
05-07-2020 14:41

Քայնի Ուեսթը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում

Ամերիկացի երգիչ Քայնե Ուեսթը հայտնել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Միացյալ Նահամգների նախագահի պաշտոնում։

“Այժմ մենք պետք է արդարացնենք Ամերիկայի հույսերը, ապավինելով Աստծուն, միավորելով մեր պատկերացումները և կառուցելով մեր ապագան։ Ես իմ թեկնածությունն եմ առաջադրելու Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում”,- գրել է նա իր թվիթերում։

Ըստ ԶԼՄ-ների՝ Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն արդեն իր աջակցությունն է հայտնել երաժշտին։

Ավելի վաղ Քայնի Ուեթը հայտնել էր, որ նախատեսում է 2024 թվականին սկսել պայքարը պետության առաջնորդի պաշտոնի համար։

Ներկա պահին նախագահական մրցավազքի առաջնորդներն են երկրի գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Ջո Բայդենը։