Բավ է պառակտվել
07-06-2014 10:35

Գնդաձև կայծակի գաղտնիքը բացահայտված է (տեսանյութ)

Ըստ չինացի գիտնականների՝  գնդաձև կայծակի  հիմնական տարրերի քիմիական  կազմն են կազմում սիլիցիումը, երկաթը և կալցիումնը, փոխանցում է RT-ն: Չինացի ֆիզիկոսները հայտարարել են, որ  իրենց հաջողվել է հաստատել  2000 թ. նորզելանդացի գիտնական Ջոն Աբրահամսոնի առաջ քաշած տեսությունը, ըստ որի՝ գետնին կայծակի հարվածելու ժամանակ  ջերմաստիճանի հանկարծակի եւ ուժեղ բարձրացումը հողից գոլորշիացնում է սիլիցիումի, երկաթի և  այլ տարրերի օքսիդները: Իսկ հարվածի ալիքը կուտակված գազն օդ է արտանետում՝ գնդի տեսքով: Ըստ չինացի ֆիզիկոսների՝ գնդաձև կայծակի գաղտնիքը բացահայտված է: Պարզվել է նաեւ, որ գնդաձև կայծակի փայլատակումների տատանումները կազմում են 100 հերց՝ չնայած որ պետք է երկու անգամ քիչ լինեն: Չի բացառվում, որ հավելյալ 50 հերցն ավելացնում են հարևանությամբ գտնվող էլեկտրալարերը: