Բավ է պառակտվել
20-02-2014 10:11

Այս գիշեր Կիևում հանդարտ է եղել. Ուղիղ միացում

Այս գիշեր Կիևի Անկախության մայդանում համեմատաբար հանգիստ է եղել:

Ծայրահեղ տրամադրված ակտիվիստները և իրավապահները չեն ձեռնարկել ոչ մի գործողություն:Իրավապահները, ինչպես և նախկինում, կանգնած են խիտ շարասյուներով: Բարիկադների մոտ կրակը դանդաղ հանգչում է, մինչ ծայրահեղ տրամադրվածները փորձում են նյութեր խնայել, որոնցով նրանք պահպանում են կրակը (ավտոմեքենաների անիվներ, այրվող խառնուրդներ):

Իրավապահների կողմից հրապարակին է մոտեցել ջրցանը՝ կրակը մարելու համար:Կիևում տեղի ունեցած բախումների ընթացքում մահացել է 26 մարդ, նրանցից 10-ը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ: