Բավ է պառակտվել
09-07-2019 11:27

Քիմ Քարդաշյանն իր առաքելությունն է համարում ուշադրության կենտրոնում պահել Հայոց ցեղասպանության հարցը

 

Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ցանկանում է ուշադրությունը կենտրոնացնել Հայոց ցեղասպանության վրա։
Նա վերջերս հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին՝ կոչ անելով քննարկել այդ հարցը։
«Ես ցանկանում եմ դա իմ առաքելությունը դարձել։ Հայրս այնքան հպարտ կլիներ»,- ասել է Քիմ Քարդաշյանը։

Քիմը հայրը՝ Ռոբերտը՝ հայազգի ամերիկացի էր։

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։