Բավ է պառակտվել
07-04-2021 11:06

Քիմ Քարդաշյանը՝ Forbes-ի միլիարդատերերի ցանկում

Կոսմետիկայի KKW Beauty ապրանքանիշի և ներքնազգեստի արտադրության Skims ընկերության եկամուտների շնորհիվ Քիմ Քարդաշյանի-Ուեսթի կապիտալը հասել է 1 միլիարդ դոլարի՝ նրան տեղ ապահովելով Forbes-ի միլիարդատերի ցանկում։

2011թ․-ին, երբ Forbes-ն ուշադրություն դարձրեց Քիմ Քարդաշյանի վրա, նա 6,6 մլն հետևորդ ուներ Twitter-ում (մի փոքր ավելի քիչ, քան Բարաք Օբաման և մի փոքր ավելի, քան դերասան Էշթոն Քութչերը)։ 2016թ․-ին նա հայտնվեց պարբերականի շապիկին իր մասին «Kim Kardashian: Hollywood» բջջային խաղի շնորհիվ, որը նրան 51 միլիոն դոլար բերեց։ 2021թ․-ին Քիմ Քարդաշյան-Ուեսթը պաշտոնապես ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում։

Ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 1 մլրդ․դոլար։ 2020թ հոկտեմբերին Forbes-ի հաշվարկներով կարողությունը կազմում էր 780մլն․ դոլար, սակայն KKW Beauty-ից և Skims-ից, ինչպես նաև ռեալիթի - շոուից և գովազդային պայմանագրերից ստացված եկամուտների շներհիվ Քիմի կարողությունը հինգ ամսում զգալիորեն աճեց։

Քարդաշյան-Ուեսթը KKW Beauty-ին հիմնադրել է 2017թ․, հետևելով իր քրոջ՝ Քայլի Ջեների օրինակին, ով հաջողությամբ գործարկել էր Kylie Cosmetics ապրանքանիշը։ Քիմն իր բիզնես պլանը փոխառել էր ազգականից՝ սոցցանցերի միջոցով գրավելով երկրպագուներին: Ուրվագծման հավաքածուի առաջին 300 հազ․ խմբաքանակը վաճառվեց երկու ժամում։ 2018-ին KKW Beauty- ն սկսեց ստվերաներկ, քողարկիչ, շրթներկ և օծանելիք արտադրել: Այս ամենը բերեց մոտ 100 միլիոն դոլարի եկամուտ:
2020-ին Քիմ Քարդաշյանը KKW Beauty-ի 20%-ը 200 միլիոն դոլարով վաճառեց ֆրանսաամերիկյան կոսմետիկական կոգլոմերատ Coty- ին: Վերջինս

Քիմի ընկերությունը գնահատել է 1 մլրդ․ դոլար։
Քիմի հիմնադրած մեկ այլ ընկերություն արտադրում է մարմնի ուրվագծերը շտկող ներքնազգեստ։ Skims ապրանքանիշը գործարկվել է 2019 թվականին

Net-a-Porter- ի հիմնադիր Նատալի Մասենեի և Theory- ի Էնդրյու Ռոզենի աջակցությամբ: Քիմը կրկին իր ապրանքանիշի վրա ուշադրություն հրավիրեց իր բազմաթիվ հետևորդների օգնությամբ (ներկայումս նրանց թիվը Twitter- ում հասնում է 69 միլիոն, իսկ Istagram- ում ՝ 213 միլիոնի): Skims- ը թռիչքաձև հաջողություն ունեցավ՝ հաղթելով անգամ համավարակը, որի պատճառով նորաձևության շատ արտադրողներ կորուստներ կրեցին: Սպառողները գնահատեցին Քիմ Քարդաշյան-Ուեսթի ձեռնարկությունը լոքդաունի ժամանակ՝ ուշադրություն դարձնելով հարմարավետ տնային հագուստի վրա:

Քիմ Քարդաշյան-Ուեսթին է պատկանում է Skims-ի բաժնետոմսերի ստուգողական փաթեթը, սակայն ընկերությունը չի բացահայտում իր շահույթը: Forbes-ի աղբյուրը պատմել է մի գործարքի մասին, որի համաձայն ընկերությունը գնահատվում է 500 միլիոն դոլար, իսկ Քիմի մասնաբաժինը ՝ 225 միլիոն դոլար, ինչը բավական է նրա ֆինանսական կարողությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու համար:

Քարդաշյան-Ուեսթն իր եկամտի մնացած մասը ստանում է տարբեր ներդրումներից, այդ թվում ՝ անշարժ գույքի ոլորտում: 2012 թվականից սկսած նա հեռուստաշոուներից, բջջային խաղերից և Կալիֆորնիայում անշարժ գույքից տարեկան վաստակում է առնվազն 10 միլիոն դոլար, ինչպես նաև եկամուտ ունի Դիսնեյի, Amazon- ի, Netflix- ի և Adidas- ի բաժնետոմսերից, որոնք նրան նվիրել էր «ապագա նախկին ամուսին» Քանյե Ուեսթը 2017թ․ Սուրբ ծննդյան տոնի առթիվ: .

Forbes-ը շեշտում է, որ Քիմը հայտնվել է միլիարդատերերի ցուցակում իր հիմնդրած ընկերությունների հաշվին։ Այն օրը, երբ Քարդաշյանը հայտնվեց Forbes-ի շապիկին, նա գրառում էր կատարել Twitter-ում՝ ծաղրելով տարիներ շարունակ իր հասցեին հնչող քննադատությունները. «Վատ չէ տաղանդ չունեցող աղջկա համար»: