Բավ է պառակտվել
30-03-2021 12:55

Կիպրոսը թույլատրել է Հայաստանից զբոսաշրջիկների մուտքը, նշվել են ժամկետներն ու պայմանները

Կիպրոսը Հայաստանը և ևս 15 պետություն պաշտոնապես տեղափոխել է «կարմիր» ցուցակ, ինչը նշանակում է, որ այդ երկրների զբոսաշրջիկները ապրիլի 1-ից կարող են մուտք գործել կղզի, գրում է Financial Mirror-ը:

Ապրիլի 1-ից Կիպրոսը, բացի Հայաստանից, «կարմիր» ցուցակում կընդգրկի Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Ռուսաստանը, ԱՄԷ-ն, Ուկրաինան, Հորդանանը, Լիբանանը, Եգիպտոսը, Բելառուսը, Ռուանդան, Սերբիան, ԱՄՆ-ը, Վրաստանը, Բահրեյնը և Կատարը:

Սա նշանակում է, որ այս երկրներից ճանապարհորդներին թույլատրվում է մուտք գործել Կիպրոս ոչ ավելի, քան 72 ժամ առաջ ստացված կորոնավիրուսի բացասական թեստի առկայության պայմանով։ Բացի այդ, ևս մեկ թեստ կկատարվի կղզի ժամանելուն պես՝ զբոսաշրջիկների հաշվին:

Կիպրոսի Առողջապահության նախարարության կողմից հրապարակված եռաստիճան ցուցակի համաձայն, անվտանգ երկրները դասակարգվում են որպես «կանաչ», «նարնջագույն» և «կարմիր», իսկ ժամանողներին թույլատրվում է առանց կարանտինի մուտք գործել երկիր մարտ ամսվա սահմանափակումների ավարտից հետո: