Բավ է պառակտվել
10-01-2022 12:43

Կիպրոսը հյուրանոցներում կացությունը կթույլատրի միայն ժամանակին պատվաստված և խթանող պատվաստում ստացած հյուրերին

Այս երկուշաբթի օրվանից Կիպրոսի հյուրանոցների հյուրեր կարող են դառնալ միայն այն անձինք, ովքեր պատվաստվել և խթանիչ պատվաստում են ստացել իշխանությունների կողմից սահմանված ժամկետում։ Կղզու կառավարությունն այս որոշումը կայացրել էր դեռևս հունվարի 5-ին՝ համաճարակի դեմ պայքարի նոր միջոցառումների շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կառավարության նիստից անմիջապես հետո Առողջապահության նախարար Միխալիս Հաջիպանդելասը հայտարարեց, որ «2022 թվականի հունվարի 10-ից հյուրանոցներ և տուրիստական օբյեկտներ այցերը կթույլատրվեն անձանց, ովքեր սկսել կամ ավարտել են իրենց պատվաստման ծրագիրը՝ պայմանով, որ պատվաստանյութի երկրորդ կամ երրորդ չափաբաժինը ստանալու համար պահանջվող ժամանակահատվածը չի լրացել»: Անցած տարի Կիպրոսում որոշում էր կայացվել, որ խթանող չափաբաժինը պետք է պատվաստվի ոչ ուշ, քան պատվաստման սկզբնական կուրսի ավարտից յոթ ամիս հետո։
Այսօրվանից ներդրվում է նաև նոր նորմ, որը պահանջում է կիպրական կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատակիցների ոչ թե 20, այլ 50%-ի տեղափոխումը հեռավար ռեժիմի։ Բացի այդ, երկուշաբթի օրվանից ռեստորաններում և ակումբներում, ինչպես նաև հարսանիքների և կնունքների արարողություններին կարող է ներկա լինել ոչ ավելի, քան 200 մարդ։
Չնայած արհմիությունների քննադատությանը, կղզու կառավարությունը որոշել է ձմեռային արձակուրդից հետո չփոխել սովորական ուսումնական գրաֆիկը և ուսումնական տարին վերսկսել հունվարի 10-ից՝ դասարաններում երեխաների և դեռահասների ֆիզիկական ներկայությամբ: Աշակերտներն, ինչպես նաև մասնավոր և հանրակրթական դպրոցների ուսուցիչները և մնացած ամբողջ անձնակազմը, բացառությամբ մինչև յոթ տարեկան երեխաների, երկուշաբթի օրը ուսումնական հաստատություն մտնելիս պետք է ներկայացնեն ոչ ավելի, քան 48 ժամ առաջ արված արագ կորոնավիրուսային թեստի բացասական արդյունք։ Հետագայում դպրոցականները շաբաթը երկու անգամ պետք է անցնեն էքսպրես թեստ, ինչի համար ուսումնական հաստատություններ կգան շարժական բժշկական խմբեր։

Նշված բոլոր միջոցները կղզում կգործեն առնվազն մինչև հունվարի վերջ։

Կիրակի օրը Կիպրոսի հունական հատվածում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3012 դեպք՝ 139709 թեստի հիման վրա։ Շաբաթ օրը, կղզու հարավում, 152,238 ախտորոշիչ թեստերից հետո հայտնաբերվել է 3,959 նոր վարակակիր, այսպիսով, մեկ օրում թեստավորվածների ընդհանուր թվում վարակվածների տոկոսը 2,6-ից նվազել է մինչև 2,16%: Համաճարակի ողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվն այստեղ հասել է 204,372-ի: Կիրակի օրը Կիպրոսի հունական հարավում չորս մարդ է մահացել Covid-ից․ այսպիսով, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 657-ի։